ԱՄՆ-ն պահանջում է Թուրքիայից պարզաբանել Սբ Կիրակոս եկեղեցու օտարման հետ կապված իրավիճակը![]() 31 մարտի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) միացել է Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու օտարման վերաբերյալ Ամերիկայի հայ հանրության հարցապնդմանը` հասցեագրված ԱՄՆ կառավարությանը: Թուրքիայի Նախարարների խորհրդի որոշմամբ Դիարբեքիրի Սուր շրջանում օտարման ենթարկված տարածքների շարքում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սբ Կիրակոսը։ Նույն որոշմամբ օտարվել են նաև ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները։ Հայ Դատի հանձնախմբի հարցմանն ի պատասխան Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան իր ելույթում նշել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսություններն Ադանայում և Ստամբուլում հետևում են իրավիճակին և արծարծում են այդ հարցն ինչպես Թուրքիայի կառավարությունում, այնպես էլ` տեղական կառավարման մարմիններում: Թուրքիայի կառավարությունը հայտնել է ԱՄՆ ներկայացուցիչներին, որ պատմական շինությունների օտարման մասին հրամանագիրը «բյուրոկրատական միջոց է», որն ուղղված է վերջին ամիսներին մարտական գործողությունների ժամանակ վնասված պատմական օբյեկտների վերականգնմանը: ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշման դեմ արդեն հայցեր են ներկայացվել տեղական դատարաններ: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է թուրքական կառավարության որոշումը`այն անվանելով «Թուրքիայի հերթական գրոհը դավանանքի ազատության դեմ»: «Թուրքիայի կողմից հայ մշակութային և կրոնական ժառանգության տևական ոչնչացման ու պղծման լույսի ներքո այս վերջին գործողությունը Էրդողանի նոր գրոհն է ընդդեմ քրիստոնեական համայնքների և հին քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնելու Անկարայի ջանքերի շարունակությունն է, որը ձգտում է ամրացնել Հայոց ցեղասպանության արդյունքներն դրանից մեկ դար անց»,-ասել է Համբարյանը: Ընթերցեք նաև. Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին օտարվել է ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |