Աղբյուր. ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է ապրիլի վերջին Հայաստան և Ադրբեջան այցելել![]() 1 ապրիլի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր է ապրիլի վերջին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան և Ադրբեջան այցելել, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին է հայտնել աղբյուրը համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում: «Չեմ կարող հստակ ժամկետներ նշել, բայց ուղևորությունը տեղի կունենա ՄԱԿ-ում Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո»,-ասել է գործակալության զրուցակիցը: Փաստաթուղթը ստորագրվելու է ապրիլի 22-ին: ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել առաջիկա այցի մասին տեղեկությունը: «Մենք չենք կարող դա հաստատել, սակայն, հուսով եմ, որ շուտով ասելիք կունենանք դրա վերաբերյալ»,-ասել է նա` պատասխանելով հարցին: Մարտի 11-ին Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալքալիանին հայտարարեց է, որ Պան Գի Մունը մտադիր է պաշտոնական այցով ժամանել Վրաստան: «Վրաստանի ԱԳՆ-ն աշխատում է այդ այցի նախապատրաստման ուղղությամբ, կոնկրետ օրը հայտնի կդառնա առաջիկայում»,-ասել է նա լրագրողներին: Պան Գի Մունն այցելել է Վրաստան 2007-ի հունիսին` կարճ կանգառ անելով Թբիլիսիում Աֆղանստանից Եվրոպա ճանապարհին: Նա հանդիպել է այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |