Թուրքիայի հարավ-արևելքում ռումբի պայթյունից 2 երեխա է զոհվել![]() 1 ապրիլի 2016 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում` Շիրնակ գավառի Ջիզրե քաղաքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով 2 երեխա է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին DHA գործակալության վրա հղումով: 4-ամյա տղան և 6-ամյա աղջիկը խաղալիքի տեղ են դրել փողոցում հայտնաբերած ինքնաշեն ռումբը: Պայթյունի հետևանքով երեխաները մահացու վիրավորում են ստացել: Տղան մահացել է «շտապ օգնության» մեքենայում, աղջիկը` հիվանդանոցում: Ավելի վաղ Ջիզրեում հակաահաբեկչական գործողություն էր անցնում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի մոտ 1000 քուրդ գրոհային, սպանվել է մոտ 350 զինվորական և ոստիկան: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ինտենսիվ մարտեր են ընթանում Դիարբեքիրում: Ամբողջ քաղաքով մեկ լսվում են տանկերի համազարկեր: Մշտապես պտտվում են ոստիկանական ուղղաթիռները: Վերջին ամիսներին Սուրը վերածվել է ՔԱԿ գրոհայինների և թուրքական բանակի դիմակայության վայրի: Ընթերցեք նաև. Սպիտակ տունը կոչ է արել ՔԱԿ զինյալներին դադարեցնել «Թուրքիայի դեմ ուղղված գրոհերը» Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |