Պեսկով. Թուրքիան ներողություն չի խնդրել Սու-24-ի կործանման համար

Պեսկով. Թուրքիան ներողություն չի խնդրել Սու-24-ի կործանման համար

PanARMENIAN.Net - Չնայած գրոհային Ալփարսլան Չելիքի ձերբակալությանը, որը ստանձնել էր ռուս օդաչուի սպանության պատասխանատվությունը, Անկարան մինչ օրս ներողություն չի խնդրել Սու-24-ի կործանման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։

Մոսկվան ափսոսում է, որ այդպես էլ ներողություն չլսեց Անկարայից կործանված Սու-24-ի համար, դեռևս Թուրքիայից ներողության ակնարկ անգամ չի եղել, ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Թուրքիայի ոստիկանությունն ավելի վաղ հաստատել էր գրոհային Ալփարսլան Չելիքի ձերբակալության փաստը, որը ստանձնել էր ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության պատասխանատվությունը:

«Չեմ ուզում գուշակություններ անել` սա փորձ է, թե փորձ չէ: Կարող եմ մի բան ասել` միանգամայն պարզ է, թե ռուսական կողմն ինչ էր ակնկալում Անկարայից կատարվածից հետո: Նկատի ունեմ մեր օդաչուի զոհվելու հանգամանքն ինքնաթիռի կործանումից հետո: Դեռևս դա չի արվել: Այդ ուղղությամբ նույնիսկ ոչ մի ակնարկ չի արվել»,-հայտարարել է Պեսկովը` պատասխանելով Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ում էրդողանի հայտարարությունների մասին հարցին:

Ինքնաթիռի կործանման և օդաչուի մահվան մեղավորներին պատժելը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ՌԴ պայմաններից մեկն է:

Չելիքի հետ ձերբակալվել է 13 մարդ: Նրանցից մեծ քանակությամբ զենք է առգրավվել: Ինքը Չելիքը, բացատրելով գերի ընկած ռուս օդաչու Оլեգ Պեշկովի սպանությունը, դեկտեմբերին հայտարարել էր, որ ոչնչացումից րոպեներ առաջ նա ռմբակոծում էր իր «թուրքմեն եղբայրներին»:

Հունվարի 28-ին Չելիքը հայտնվել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավարի հուղարկավորությանը: Լրագրողներին նա ասել է, որ կվերադառնա Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվելու:Չելիքն ասել է, որ «ոչ մի վախ չունի» ռուսներից:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ էր հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---