Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը![]() 2 ապրիլի 2016 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում` շփման գծում, մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահ Պուտինը կոչ է անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն դրսևորել»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահն «ափսոսում է, որ իրավիճակը կրկին վերաճել է զինված դիմակայության»: «Վերջին շրջանում ինչպես եռակողմ (ՌԴ, Հայաստան, Ադրբեջան), այնպես էլ միջազգային (ԵԱՀԿ ՄԽ) ուղղությամբ մի շարք ջանքեր գործադրվեցին, որոնք կարող էին արդյունքում հանգեցնել հակամարտության կարգավորման»,-ասել է Պեսկովը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվան ուշադիր ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման մասին ստացվող տեղեկությունները: Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Ընթերցեք նաև. ԼՂ ՊԲ. Խոցվել է ադրբեջանական ևս մեկ ուղղաթիռ, 3 տանկ, 2 ԱԹՍ (Լուսանկար) Նախագահին զեկուցվել է շփման գծում իրավիճակի լարման մասին. Նա ԱՄՆ-ից վերադառնում է ՀՀ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |