Հայաստանի պաշտպանության նախարարությունը պետք է ավելի քաղաքացիական գերատեսչություն դառնա 7 փետրվարի 2007 - 17:47 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում ռազմական բարեփոխումներ. քաղաքացիական անձնակազմով պաշտպանության նախարարության ապահովում եւ «Պաշտպանության մասին» օրենքի բարեփոխում» թեմայով սեմինարը հաջող է անցել: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, քննարկումների ընթացքում մշակվել է գործողությունների ծրագիր զինված ուժերի բարեփոխման բնագավառում: «Մենք հանգել ենք եզրակացության, որ Պաշտպանության նախարարությունը պետք է ավելի քաղաքացիական գերատեսչություն դառնա: Այդ դեպքում անհրաժեշտ է հստակ սահմանազատել Նախարարության եւ Գլխավոր շտաբի ֆունկցիաները, որը ռազմական կառույց է: Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է հանդիսանում ՀՀ Պաշտպանության մասին օրենքի բարեփոխումը: Հանգելով քննարկումներից, մենք կարող ենք նույնիսկ նոր օրենք գրել, որն ավելի է համապատասխանում երկրի պահանջներին, որն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղի»,- ասել է ՀՀ ՊՆ փոխնախարարը:Արթուր Աղաբեկյանը նաեւ նշել է, որ այս տարի Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի ավելի քան 100 միջոցառումների, իսկ 2007 թվականի վերջում կկայանա մեկ սեմինար` Մարշալի Հիմնադրամի Անվտանգության հետազոտությունների կենտրոնի մասնագետների մասնակցությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |