Առաջնագծի հյուսիսային ուղղությամբ 1 հայկական և 3 ադրբեջանական տանկ է խոցվել

Առաջնագծի հյուսիսային ուղղությամբ 1 հայկական և 3 ադրբեջանական տանկ է խոցվել

PanARMENIAN.Net - Հյուսիսային ուղղությամբ իրականացրած պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի երեք տանկ է ոչնչացրել, ինչպես նաև մարտական մեքենա, զրահատեխնիկա։

Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ադրբեջանական կողմը մեկ հայկական տանկ է ոչնչացրել։ Ոչնչացվել է նաև 3 ադրբեջանական տանկ:

Հայկական կողմի զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։

Ադրբեջանական խփված տանկերի թիվն, արցախյան տվյալներով, 14-ն է։

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 4 տանկ: Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը` այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և վիդեոնկարներում առկա է 15 դիակ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 35-ը վիրավորվել է: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս վեց քացաքացիական, որոնիցի երկուսը` երեխա, վիրավորվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---