ԱՄՆ Պետդեպարտամենտ. Թուրքիայում հասկանում են, որ Կանգրեսն անկախ կառույց է հանդիսանում 8 փետրվարի 2007 - 18:09 AMT PanARMENIAN.Net - «Մենք հասկանում ենք, թե որքան նուրբ է Թուրքիայի համար 20-րդ դարասկզբի իրադարձությունների հարցը: Մենք նաեւ հասկանում ենք, որ այս հարցն անհանգստացնում է այլ համայնքներին, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ողջ աշխարհում»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Շոն Մաքքորմակը: Ինչպես ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղակայված հայտարարության մեջ, մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հայտարարությունն այն մասին, որ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությա մասին բանաձեւի ընդունումը մեծ հարված կհասցնի հայ-ամերիկյան հարաբերություններին, Մաքքորմակը նշել է. «Դա նրա կարծիքն է: Կարծում եմ, որ Ա. Գյուլը եւ թուրքական կառավարությունը ծանոթ են ԱՄՆ պետական համակարգին եւ հասկանում են, որ Կոնգրեսը անկախ կառույց է հանդիսանում: Այնուամենայնիվ, մենք ակտիվորեն համագործակցում ենք Կոնգրեսի հետ այս հարցով եւ կոնգրեսականներին փոխանցել ենք թուրքական կառավարության կարծիքը բանաձեւի վերաբերյալ»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |