Պուտինի հեռախոսազրույցը Սարգսյանի ու Ալիևի հետ. Կոչ է արել շտապ դադարեցնել ռազմական գործողությունները![]() 5 ապրիլի 2016 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը: Վլադիմիր Պուտինն իր խորը մտահոգությունն է հայտնել լայնամասշտաբ մարտական գործողությունների կապակցությամբ. որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել, ու երկու կողմին էլ կոչ արել շտապ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել հրադադարի ռեժիմը: Նշվել է, որ Ռուսաստանն իրականացրել ու շարունակում է անհրաժեշտ միջնորդական քայլեր իրականացնել, որոնք կոչված են կարգավորելու ստեղծված իրավիճակը: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, երկկողմանի հրադադար է հայտարարվել: Նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունը՝ հետագայում հիմնախնդիրը խաղաղ ուղով կարգավորելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ձևաչափով նմանատիպ հանդիպումների մասին: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |