Սպիտակ Տունն ամեն տարի փորձում է խախտել Երեւանին եւ Բաքվին տրամադրվող ռազմական օգնության հավասարությունը 9 փետրվարի 2007 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը ընդհանրապես մտադիր է կրճատել հետխորհդային պետություններին հատկացվող ֆինանսական օգնությունը, մասնավորապես, վերանայել Հիմնական ազատությունների արձանագրությունը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Նա հիշեցրել է, որ անկախության հռչակումից ի վեր Հայաստանն ԱՄՆ-ից $1,2 մլրդ-ի օգնություն է ստացել:«Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության խախտման փորձը ամեն տարի նկատվում է: Սպիտակ Տունը տեղյակ է, որ հայկական սփյուռքը միշտ պնդելու է հավասարության պահպանումը, ինչին միշտ հասնում է»,- ընդգծել է Կիրակոսյանը: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Հայաստանը ներգրավված է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, որը նախատեսում է $283 մլն.-ի տրամադրում հանրապետության գյուղատնտեսական շրջանների զարգացման համար: «Մենք մտել ենք 16 երկրների շարքը, ում տրամադրվում է այդ օգնությունը: Սակայն ես պետք է ընդգծեմ, որ ծրագրի շարունակությունը ուղղակիորեն կախված է խորհրդարանական ընտրություններից: Եթե մենք դրանք չանցկացնենք միջազգային չափանիշներին համապատասխան, օգնությունը կարող է դադարեցվել»,- ասել է Արման Կիրակոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |