ԼՂ ՊԲ կորուստների նոր տվյալներ. 36 զոհ, 122 վիրավոր, 21 անհետ կորած![]() 7 ապրիլի 2016 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը նոր տվյալներ է հայտնել զոհերի, վիրավորների ու անհետ կորածների մասին: Ադրբեջանի զինցված ուժերի ստորաբաժանումների հետ ապրիլի լույս 2-ի գիշերվանից ծավալված մարտերում հայկական կողմը ունի 36 զոհ, 122 վիրավոր, անհետ կորած է 21 զինծառայող: Զոհերի թվի աճն ու անհետ կորածների նվազումը պայմանավորված է որոնողական աշխատանքների հետևանքով մի քանի զինվորի մարմինների հայտնաբերմամբ: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Կարդացեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |