Թուրքիան ԼՂ բանակցային գործընթացի մասնակից է ուզում դառնալ![]() 8 ապրիլի 2016 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ձևաչափի և վերջին օրերի բախումների մասին: Լրագրողները Դավութօղլուից հետաքրքրվել են, թե որոնք պետք է լինեն Թուրքիայի քայլերը այս իրավիճակում և արդյոք կարիք կա փոխելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցվածքը, Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Հարցին ի պատասխան` Դավութօղլուն, մասնավորապես, ասել է. «Գիտեք, որ մենք Մինսկի խմբի անդամ ենք: Բայց քանի դեռ ամբողջ գործընթացն առաջ են տանում 3 համանախագահները, մյուս անդամները դրանից դուրս են մնում: Եվ ավելին, այդ 3 երկրում բավական հզոր հայկական լոբբի կա: Այդ իսկ պատճառով այստեղ չի կարող խոսք լինել հավասարակշռված գործընթացի մասին: Հայաստանը և Ռուսաստանը չեն ցանկանում, որ Թուրքիան կամ մեկ այլ երկիր մասնակցի գործընթացին»: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելառուսը, Ֆինլանդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան: Ռոտացիոն սկզբունքով մշտական անդամ է նաև ԵԱՀԿ Եռյակը, որը կազմված է ԵԱՀԿ նախկին, ներկա և հաջորդ գործող նախագահներից: Այժմ համանախագահներ են. Ֆրանսիա, Ռուսաստան,ԱՄՆ: Դավութօղլուն ավելացրել է, որ Թուրքիան Գերմանիայի հետ միասին նախաձեռնությամբ է հանդես եկել բոլոր անդամ երկրների մասնակցությունը գործընթացին ապահովելու համար: Շարմազանովը՝ Չավուշօղլուին. Ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի ԼՂ կարգավորման գործընթացում ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |