ԼՂՀ ԱԳՆ. Մոնիտորինգի ժամանակ ԵԱՀԿ-ի անվտանգությունն ապահովելու հարցում Ադրբեջանի համաձայնությունը դեռ չկա 9 ապրիլի 2016 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ԵԱՀԿ-ին անվտանգության երաշխիքներ դեռևս չի տվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրում մոնիտորինգ իրականացնելու համար: Այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Անի Սարգսյանը: Ավելի վաղ ԼՂՀ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 6-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիմել էր ղարաբաղյան կողմին՝ շփման գծում, մասնավորապես, Սեյսուլան բնակավայրի մոտ մոնիտորինգ իրականացնելու թույլտվություն և աջակցություն ստանալու խնդրանքով: «ԼՂՀ իշխանությունները նշված շրջանում մոնիտորինգ իրականացնելու համար տվել են համաձայնություն և պատրաստակամություն են հայտնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել մոնիտորինգի մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Մոնիտորինգը շփման գծում իրականացվում է երկու կողմերի՝ Ադրբեջանի ու ԼՂՀ-ի անվտանգության ապահովման պարագայում: Մինչ այժմ մենք չունենք տեղեկություն ադրբեջանական կողմի դրական պատասխանի վերաբերյալ»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, մեջբերում է Panorama.am-ը: Մեդվեդև. Եթե Մոսկվան զենք չվաճառի ՀՀ-ին և Ադրբեջանին, դա ուրիշները կանեն Ազնավուրը Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |