Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտւմ լարվածությունը նվազել է![]() 10 ապրիլի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում նախորդ օրերի համեմատությամբ լարվածությունը նվազել է: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայութնունը, արձանագրվել են մի քանի կրակահերթեր: Հայաստանի և Նախիջևանի սահմանագոտում առհասարակ կրակոցներ չեն արձանագրվել: ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Բացառություն է կազմալ առաջնային գծի հյուսիսային հատվածի, որի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ) և 122 մմ Դ-30 հաուբից տիպի հրանոթ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |