ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության հաստատումը կարեւոր քաղաքական իրադարձություն է հանդիսանում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի կողմից հայ պետականության պատմության մեջ առաջին անգամ Ազգային անվտանգության ռազմավարության ներմուծման փաստը քաղաքական իրադարձություն է հանդիսանում` ոչ միայն ազգային, այլեւ տարածաշրջանային նշանակության: Այսպես, ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի խնդրանքով Ռազմավարության հաստատման փաստը մեկնաբանել է ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, կարեւոր է հայ մասնագետների կողմից ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության ինքնուրույն միջգերատեսչական մշակումը` ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի առաջատար պրոֆեսոինալ կենտրոնների միջգերատեսչական արտադրանքի բազմակողմանի համաձայնեցման նկատմամբ ժամանակակից պահանջներին հետեւելով: «Իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին, ԱՄՆ Պաշտպանության քարտուղարին, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի փորձագետներին մեր երկրի կարեւորագույն քաղաքական փաստաթղթի մշակման գործում իրենց խորհդատվությունների եւ մեթոդական օգնության համար: Ընդ որում, ցանկանում եմ նշել արտաքին գործընկերների կողմից ցուցաբերված ըմբռնումն ու հարգանքը` ազգային փաստաթուղթը ինքուրույն մշակելու մեր իրավունքի եւ կամքի նկատմամբ: Տվյալ փաստատթուղթը որոշում է Հայաստանի արտաքին եւ ներքին սպառնալիքների համակարգը եւ դրանց արդյունավետ կասեցման միջոցները, ինչպես նաեւ ՀՀ կենսագործնեության ռազմավարությունը հայ հանրության անվտանգ, կայուն, ժողովրդավարական զարգացումն ապահովման համար»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
---