ԵՄ-ն կարող է իր կարեւոր ներդրումն ունենալ հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման գործում12 փետրվարի 2007 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը, Ռուսաստանը եւ շահագրգիռ այլ կողմերը միասին պետք է աջակցեն անհրաժեշտ պայմանների ստեղծմանը «սառեցված հակամարտությունների» խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, մեկնաբանելով պաշտոնական Մոսկվայի պահանջը Եվրամիությունից` դադարեցնել միջամտությունը նախկին Խորհրդային Միության տարածքում «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը եւ հրաժարվել այդ գոտում ԵՄ ազդեցության ոլորտի ընդլայնումից: Նա նշել է, որ Եվրամիությունը շահագրգռված է հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման գործում եւ կարող է իր կարեւոր ներդրումն ունենալ այդ գործում: «Դա ներդրում է, որ կարող է լինել նոր բաղկացուցիչ մասերի ձեւով, այդ թվում ֆինանսական եւ այլ»,-ընդգծել է Պ.Սեմնեբին: Պ.Սեմնեբին նշել է, որ երկրներն իրենք են շահագրգռված Եվրամիության հետ համագործակցության հարցում եւ հակամարտությունների կարգավորման հիմնական պատասխանատվությունը կրում են հակամարտության կողմերը: Անդրադառնալով հետխորհրդային տարածքում Եվրամիության ազդեցության ոլորտի ընդլայնմանը, նա նշել է, որ խոսքը կայուն հարեւանության փոխադարձ շահի մասին է եւ դա բխում է ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի շահերից, հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |