Հայ գիտնականի ստեղծած համակարգը կփորձարկվի F-16-ի վրա![]() 13 ապրիլի 2016 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՌՕՈւ կփորձարկեն ադապտիվ հսկողության համակարգը, որը ստեղծել է Իլլինոյսի համալսարանի ճարտարագիտության և մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանն իր երկու ուսանողների` Քեյսի Աքերմանի և Խավիեր Պուիգ-Նավարոյի հետ: Հովակիմյանը ադապտիվ հսկողության համակարգը մշակում է 2005 թվականից, պրոֆեսորներ Գրաֆթոնի և Վիլկինսի հետ համատեղ: Նախկինում համակարգը փորձարկվել է Learjet քաղաքացիական ինքնաթիռի վրա և ապացուցել է, որ կարող է կանխել որոշ ճգնաժամային իրավիճակներ և ավելի անվտանգ դարձնել թռիչքը: Չնախատեսված իրավիճակներում համակարգը թույլ կտա օդաչուին կենտրոնանալ ինքնաթիռի կառավարման ու վայրէջքի վրա, իսկ սովորական պայմաններում ավելի հարմարավետ կդարձնի թռիչքը: 2016-ի սեպտեմբերին համակարգը կփորձարկվի էքսպերիմենտալ VISTA F-16-ի վրա: Հովակիմյանն ու նրա գործընկերները ծրագրում են, որ դրանից հետո համակարգը կներդրվի առավել արդիական ինքնաթիռներում, այդ թվում ապագայում նաև կոմերցիոն ավիատրանսպորտում: Իր գիտական գործունեության ժամանակ Հովակիմյանը բազում մասնագիտական պարգևներ է ստացել, ինչպես նաև 5 պատենտ է գրանցել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |