Օհանյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները![]() 13 ապրիլի 2016 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 13-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունները, այդ թվում՝ հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները և նշել է, որ ձեռնամուխ է լինելու այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն: Եվս մեկ անգամ կարևորվել է միջնորդական ակտիվ ջանքերի և հրադադարը գրավոր պայմանավորվածությամբ ամրապնդելու, վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծման հրամայականը` որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման: Ապրիլի 2-ից 5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը գործողություններ է կատարել նաև խաղաղ բնակիչների դեմ: Ռմբակոծվել են խաղաղ բնակավայրեր, ու ռազմական նշանակություն չունեցող օբյեկտներ: Դպրոցի հրետակոծման հետևանքով 1 երեխա զոհվել, 2-ը վիրավորվել էին: Թալիշ գյուղն ադրբեջանցիների կողմից գրավելուց հետո սպանվել է երեք տարեց բնակիչ, նրանց մարմիններն այլանդակվել են: Խեղվել են նաև ադրբեջանցիների կողմից գրավված տարածքում հայտնված զոհված հայ զինվորների մարմինները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |