Ադրբեջանական տարածքում հայ զինծառայողի մարմին է գտնվել![]() 13 ապրիլի 2016 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական Կարմիր խաչի ներկայացուցիչը Կարմիր խաչի ԼՂՀ ներկայացուցչին տեղեկացրել է իրենց մոտ գտնվող մեկ զինծառայողի մարմնի մասին: Այդ մասին է հայտնել Yerkir.am-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: «Հիմա բանակցություններ են գնում` մարմինը վերադարձնելու համար: Թե ե՞րբ կլինի վերադարձը, դեռևս չենք կարող ասել, այժմ դեռևս բանակցությունների փուլում է գործընթացը: Մենք չգիտենք խոսքն իսկապե՞ս մեր զինծառայողի մասին է, թե՞ ոչ: Մարմինը փոխանցելուց նոր պարզ կլինի, բայց հայտնի է, որ մենք ունենք մեկ անհայտ կորած զինծառայող»,- ասաց Քոչարյանը: Ապրիլի 2-ից 5-ն ընթացած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն ուներ 19 անհայտ կորած, ադրբեջանական կողմը վերադարձրել է 18-ի մարմինները: Անհայտ կորած է համարվում կապիտան Արգիշտի Գաբոյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |