ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ![]() 14 ապրիլի 2016 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ: Մասնավորապես առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ) արկակոծել է հայկական դիրքերը: Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77մարտական կորուստ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |