Խոսելով Ղարաբաղի մասին Ալիեւը պարբերաբար «շոկ առաջացնող» հայտարարություններ է անում14 փետրվարի 2007 - 11:36 AMT PanARMENIAN.Net - «Մինչեւ վերջերս սառը պատերազմի վիճակում գտնվող Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները գերադասում էին կտրուկ հայտարարություններ չանել, որոնք կարող էին նպաստել հանրապետությունների միջեւ առանց այդ էլ բարդ հարաբերությունների սրմանը: Լռությունը խախտեց Իլհամ Ալիեւը, չբացառելով Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը, եթե ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի: Նա համոզվածություն է հայտնել, որ հաղթող դուրս կգա «Հայաստանի դեմ պատերազմի երկրորդ փուլում»,-գրում են «Մոսկովսկիե նովոստի»-ն: Հեղինակների կարծիքով, խոսելով Ղարաբաղի մասին Ալիեւը պարբերաբար «շոկ առաջացնող» հայտարարություններ է անում: Պարբերականը գտնում է, որ Ադրբեջանը, որը փաստորեն տանուլ տվեց պատերազմը Հայաստանին, ձգտում է հաղթել տեղեկատվական պատերազմում, գիտակցելով, որ հեռանկարում ղարաբաղյան հարցը չի լուծվի»: «Բաքուն զենք է թափ տալիս Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին, այն դեպքում երբ նրա շփումները Հայաստանի հետ շարունակում են ամրապնդվել: Մի շարք պատճառներով Ադրբեջանի շահերից չի բխում հարաբերությունների վերջնական խզումը Ռուսաստանի հետ: Առաջին հերթին, խոսքը «Հյուսիս-Հարավ» նախագծին Բաքվի մասնակցության հեռանկարների մասին է, որում շահագրգռված են նաեւ Մոսկվան ու Թեհրանը: Այդ իմաստով Բաքվի համար միակ «բացասականը» մնում է Վաշինգտոնի դժգոհությունը, որը փորձում է ռեվանշ վերցնել, խաղալով անդրկովկասյան հանրապետությունների Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդեցման վրա: Այլ բան է, որ որոշ լոբբիստներ ԱՄՆ-ում խոչընդոտում են երկաթուղու կարռուցման նախագծի իրականացմանը, որը պետք է անցնի Վրաստանի տարածքով, կապելով Թուրքիային Ադրբեջանի հետ: Եթե «Կարս-Ախալքալաք-Բաքու նախագիծն իրագործվի, Հայաստանը խիստ տնտեսական շրջափակման մեջ կհայտնվի, քանի որ ճանապարհը շրջանցում է Հայաստանը: Ակնհայտ է, որ երկաթուղու կառուցման ծրագրերը հակասում են նաեւ Ռուսաստանի աշխարհառազմավարական շահերին»,-ասվում է «Անդրկովկասյան արմռեսթլինգ» հոդվածում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |