Նարիշկինը` Ցեղասպանության մասին. Պետք է անել ամենը, որ նման ողբերգություններն այլևս չկրկնվեն![]() 15 ապրիլի 2016 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոն, որի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որը հրապարակել է Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Բորիս Ռեզնիկը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ողջունում եմ «Հիշում եմ և պահանջում» երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին: Հատկանշական է, որ երեկոն Մոսկվայում համախմբել է Ռուսաստանի հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ազգային համայնքների ներկայացուցիչներին` աջակցելու այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, ինչպես նաև այդ միջազգային հանցագործության կրկնման կանխարգելմանը: Քսաներորդ դարի սկզբին հայ ժողովուրդն ապրեց առաջին ցեղասպանության ողբերգությունը, որը խլեց մեկ ու կես միլիոն անմեղ մարդկանց կյանքը և զգալի հարված հասցրեց հայ ժողովրդի հոգևոր և նյութական մշակույթին»: «Դեռևս 1915 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական տերություններն Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանումիրականացրած ցեղասպանությունը որակեցին իբրև «հանցագործություն մարդկության դեմ»: Մեր օրերում Հայերի ցեղասպանությունը դատապարտվել է շատ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից: Այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն: «Հիշում եմ և պահանջում» երեկոյի մասնակիցներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և ամենայն բարիք»,-ասվում է ուղերձում: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված երեկոն կազմակերպել էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային շարժումը: Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը, Պետական Դումայի պատգամավորներ Բորիս Ռեզնիկը («Եդինայա Ռոսսիա» խմբակցություն), Ալեքսանդր Տարնովսկին («Սպրավեդլիվայա Ռոսսիա» խմբակցություն), Դաշնային Խորհրդի անդամ Ռաայիլ Զինուրովը և ուրիշներ: ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինի ղեկավարությամբ «Երաժիշտները հնաուն խաղաղության» ծրագիրը ներկայացրեց գեղարվեստական հայտագիր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |