Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան14 փետրվարի 2007 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ-երկրների ՀՕՊ-ի ընհանուր համակարգի հարցերով համակարգող խմբի նախագահ, ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան Համակարգող խմբի եւ ուսումնա-մեթոդական հավաքին մասնակցելու համար:«ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ-ի ընհանուր համակարգի հարցերով համակարգող խմբի նիստը պարբերական բնույթ է կրում, տեղի ունենում տարին երկու անգամ ԱՊՀ երկրներից մեկում, եւ այդ գործոնը մարցակցային բնույթ է կրում»,- նշել է Վ. Միխայլովը: Նրա խոսքերով, այցի շրջանակներում պատվիրակությունը կլինի հայկական բանակի եւ 102-րդ ռուսական կայանի ռազմական դիրքերում: «Բացի այդ, մենք կքննարկենք մեզ մոտ եղած բոլոր հնարավորությունները մեր գործողությունների հետագա համակարգման ծավալի ընդլայնման համար»,- ամփոփել է ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատարը, հայտնում է «Նովոստի-Առմենիա»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |