Նահապետյան. ՌԴ-ից զենքի որոշ մասն արդեն ձեռք է բերվել![]() 15 ապրիլի 2016 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Հայաստանի միջև վարկային համաձայնագրով սպառազինության ձեռքբերման պայմանավորվածության համաձայն զինատեսակների ցանկից որոշ մասն արդեն ձեռք է բերվել, բայց ոչ ամբողջական ցանկը: Այդ մասին Ազգային ժողովում հայտնել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանի կնքեցին երկու խոշոր վարկային պայմանագիր, որոնց համաձայն Մոսկվան պետք է $270 մլն՝ տրամադրեր Մեծամորի ատոմակայանի նորոգման և $200 մլն՝ սպառազինության ձեռքբերման համար: Սակայն նավթի գների շարունակվող անկումը ծանր դրության մեջ են դրել Ռուսաստանի տնտեսությունը՝ հարկադրելով Կրեմլին օգտագործել նախորդ տարիներին կուտակած արժութային պահուստները: «Երկու պետության պաշտպանական գերատեսչությունները ակտիվ աշխատանք են իրականացնում և կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում կլուծվեն նաև այդ խնդիրները, որոնք նախատեսված էին վարկային համաձայնագրով՝ ամբողջական սպառազինության ձեռքբերման համար», պարզաբանել է պատգամավորը, գրում է Panorama.am-ը: ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողավի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարել է, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է: Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասել էր, որ ՀՀ-ին ՌԴ կողմից սպառազինության գնման համար նախատեսված վարկի շուրջ գործընթացըհամապատասխանում է նախատեսվածին: ՌԴ-ից գնվող զենքի գործարքով պարտավորությունների իրականացումը կվերահսկվի Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |