ՊՆ-ն ռազմական կցորդներին է ներկայացրել խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը

ՊՆ-ն ռազմական կցորդներին է ներկայացրել խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը

PanARMENIAN.Net - ՀՀ Պաշտպանության նախարարությունն օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին ներկայացրել է խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը։

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մարտական փաստաթղթերը, մասնավորապես, հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ:

Այն ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։

«Ըստ էության սա վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի», - նշել է Հովհաննիսյանը։

Հայկական կողմն ապրիլի 2-ին խոցել է Պաշտպանության բանակի դիրքերը գրոհող երկու ուղղաթիռ. Նրանցից մեկն ընկել է հայկական տարածքում, երեք օդաչուներն էլ սպանվել են: Ուղղաթիռը պատկանել է Մի-24/35 սերնդին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---