Ադրբեջանցի դիպուկահարը սպանել է Հայաստանի ԶՈՒ զինծառայողի

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին, ժամը 09:30-ի սահմաններում Նոյեմբերյանի զորամասի մարտական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կողմից արձակված կրակի հետեւանքով կրծքավանդակի շրջանում վիրավորվել եւ տեղում մահացել է պայմանագրային զինծառայող, մայոր Երվանդ Փաշիկյանը , ծնվ.1958թ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, կատարվում է հետաքննություն:
 Ուշագրավ
---