Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ԵԱ չեմպիոն![]() 16 ապրիլի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական ոսկին է նվաճել: Կանանց +75կգ քաշային կարգում Եվրոպայի ուժեղագույն մարզուհի է ճանաչվել Հռիփսիմե Խուրշուդյանը: Պոկում վարժությունում Խուրշուդյանը 113կգ-ով գրավել է առաջին տեղը: Նույնքան կիլոգրամ էր բարձրացրել նաև Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոտֆրիդը, սակայն անձնական քաշով Հռիփսիփեն ավելի թեթև էր, ուստի Հոտֆրիդը արժանացել է փոքր ոսկե մեդալի: Հրում վարժությունում Խուրշուդյանը ևս լավագույնն էր՝ 137 կգ արդյունքով: Երկամարտի 250կգ արդյունքում Խուրշուդյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայաստանը 3-րդ ոսկե մեդալն է նվաճել ԵԱ-ում: Այս քաշային կարգում ելույթ է ունեցել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 17-ամյա Արփինե Դալալյանը: Երկամարտի արդյունքում 213կգ և գրավել է 6-րդ հորիզոնականը: Խուրշուդյանը 2-րդ անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ նա նման պատվի արժանացել էր 2007-ին, երբ ոսկե մեդալ էր նվաճել 75կգ քաշայինների պայքարում: Ծանրորդ Սոնա Պողոսյանը 4-րդն է ԵԱ-ում Ծանրորդ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |