Մեհմետ Ալի Բիրանդ. Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը խայտառակություն կլինի Թուրքիայի համար15 փետրվարի 2007 - 14:45 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանության մասին օրինագծի ճանաչումը խայտառակություն կլինի Թուրքիայի համար եւ դա կանի աշխարհում միակ գերտերությունը: Մենք պետք է պաշտպանենք մեր թոռներին տառապանքներից եւ ամոթից»,-գրում է թուրք տեսաբան Մեհմետ Ալի Բիրանդը Turkish Daily News-ում: Նրա խոսքերով, հաջորդ շաբաթ Թուրքիայում կգերիշխի ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին օրինագծի հարցը: Հոդվածում թվարկվում են ԱՄՆ բոլոր «շահերը» Թուրքիայի հետ համագործակցությունից, ներառյալ երկրի մասնակցությունը ՆԱՏՕ-ի մարտական գործողություններին Աֆղանստանում, խաղաղապահ ուժերը Իրաքում, Թուրքիայի գործուն դերը Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունում, նավթի տեղափոխումը Եվրոպա: «Գյուլն ու Բույուքանիթը ներկայացրել են այդ ցուցակը ԱՄՆ վարչակազմին եւ հարցրել, թե իրոք կարելի՞ է ռիսկի ենթարկել երկկողմ հարաբերությունները մի քանի հազար հայերի պատճառով»: Իրոք որ շատ դժվար ընտրություն է»,-գտնում է Բիրանդը: Հեղինակը կարծում է, որ հրեական լոբբին պետք է իր ազդեցությունն ունենա, քանի որ Թուրքիան միշտ աջակցել է Իսրայելին: Անանուն թուրք պաշտոնյաի խոսքերով, «մենք չենք կարող համաձայնվել մեր հրեա բարեկամների հետ, հեռվից հետեւելով իրադարձությունների զարգացմանը: Նրանք պետք է գործի դնեն իրենց ազդեցությունը: Եթե հրեական լոբբին դեմ դուրս չգա Ցեղասպանության մասին օրինագծին, այն կզրկվի մեր աջակցությունից»: Մեհմետ Ալի Բիրանդը հարց է տալիս` ի՞նչ է սպասում Թուրքիային, եթե Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: «Մեզնից փոխհատուցո՞ւմ կպահանջեն, տարածքնե՞ր թե պատերազմ կսկսեն: Մենք պետք է իմանանք, թե ինչ է մեզ սպասում ճանապարհի վերջում: Թող ԱՄՆ Կոնգրեսն իր գործն անի: Բանաձեւի ընդունումը դեռ աշխարհի վերջը չէ եւ ամերիկա-թուրքական հարաբերությունները կհաղթահարեն բոլոր հանգամանքները»,-գտնում է թուրք տեսաբանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |