Գնդապետ. Հետախուզական լուրջ հնարավորություններ ունենք, հակառակորդի տեղաշարժից տեղյակ ենք![]() 19 ապրիլի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Եթե հայկական կողմը հետախուզական տվյալներ չունենար, հնարավոր չէր լինի ամբողջովին դիմակայել ադրբեջանական լայնածավալ հարձակմանը: Այս մասին«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ասել է ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանն՝ անդրադառնալով քննադատություններին, թե քառօրյա ռազմական գործողությունների օրերին մեր հետախուզությունը լավ չի աշխատել: Գնդապետը նշել է, որ մենք, իհարկե, արբանյակային հետախուզություն չունենք, սակայն հետախուզական առումով շատ լուրջ հնարավորություններ ունենք և ադրբեջանական զորքերի ամբողջ տեղաշարժից տեղյակ ենք, գրում է Panorama.am-ը: Նա նաև անդրադարձել է ռազմական կարողությունների հարցին. «Մենք ունենք հեռահար այնպիսի միջոցներ, որոնք մինչև Բաքու կհասնեն: Եթե մենք այս ամենը չունենայինք, ապա Ադրբեջանն ինչ-որ տեղ իրեն զսպված չէր զգա»: Բալայանը նաև հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե պաշտպանության նախարարությունը չի համագործակցում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանն ապրիլի 13-ին հայտնել է, որՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտը դեռևս մինչև ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիան հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, որոնցից մեկի հետ գործակցությունը հասել է պայմանագրի ստորագրման փուլ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Պաշտպանության բանակի համապատասխան ռեզերվներին ձեռք չի տրվել, որոնք նախատեսված են ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար: Նրա խոսքով, մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |