Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է` փոխգնդապետի մահվան մասին լուրն իրական է![]() 19 ապրիլի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ գնդապետ-լեյտենանտ (փոխգնդապետ) Սանան Թաիր օղլու Ախունդովը զոհվել է անվտանգության միջոցների խախտման հետևանքով: Նախկինում գնդապետ-լեյտենանտի մահվան մասին լուրերը շրջանառվում էին սոցցանցերում` ադրբեջանական կորուստների մասին այլ տեղեկությունների շարքում, որոնք Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները ջանադրաբար թաքցնում են: Մասնավորապես, հայտնի է դարձել մեկ այլ գնդապետ-լեյտենանտի` Վուգար Աբդուլազիմովի վիրավորվելու մասին: Սոցցանցերի օգտատերերը պարբերաբար տարբեր տվյալներ են ներկայացնում ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի առաջին օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողների մասին` նշելով նրանց անունները, ազգանունները, ինչպես նաև այլ տեղեկություններ, ինչն առաջացնում է Ադրբեջանի ՊՆ դժգոհությունը: Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ գնդապետ-լեյտենանտ Սանան Թաիր օղլու Ախունդովը մահացել է անվտանգության միջոցների խախտման հետևանքով, ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |