Ամերիկացի հաղորդավարը հատուկ թողարկում է պատրաստել` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին![]() 21 ապրիլի 2016 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հաղորդավար, «Էմմի» մրցանակի հավակնորդ Լաուրա Մաքքենզին իր հաղորդաշարի մեկժամյա հատուկ թողարկում է պատրաստել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն կոչվում է «Լաուրա Մաքքենզիի ուղեցույցը. Հայաստան»: Հաղորդումը եթեր դուրս կգա ապրիլի 23-ին ԱՄՆ հիմնական ալիքներով, այդ թվում Լոս Անջելեսի Կանալ 5 KTLA-ով, հայտնում է PR Newswire-ը: Հատուկ թողարկման մեջ Մաքքենզին կպատմի իր բացահայտումների մասին Հայաստանում. Երևանի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Գառնիի տաճարի, Տաթևի վանքի մասին` աշխարհի ամենաերկար ճոպանուղիով: Բացի այդ, հաղորդավարը ներկայացնում է տեղի շուկաները, սովորում է ազգային խոհանոցի ուտեստներ պատրաստել, փորձում է ուժերը գորգագործության արվեստում: Լաուրա Մաքքենզին ԱՄՆ ամենահայտնի հեռուստատեսային փորձագետն է ճամփորդությունների ոլորտում: Նա տասնյակից ավելի պարգևների է արժանացել, այդ թվում երկու անգամ հավակնել է «Էմմի» և «Գրեյսի» մրցանակներին «Լաուրա Մաքքենզիի ուղեցույցը» հաղորդաշարի համար: Նա ուղևորությունների մասին 42 տեսաթողարկումների հեղինակ է, մասնակցում է հայտնի ամերիկյան թոկ-շոուներին որպես ճանապարհորդությունների փորձագետ: 1989 թվականից Մաքքենզին նաև հանդես է գալիս որպես դերասան կինոնկարներում և հեռուստատեսային շոուներում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |