Թուրքական ընդդիմությունն առաջարկում է քննություն սկսել Ռեջեփ Էրդողանի նկատմամբ16 փետրվարի 2007 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական - ժողովրդական կուսակցությունը հինգշաբթի օրը խորհրդարանի նախագահությանը առաջարկ է ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուի նկատմամբ քննություն անցկացնելու վերաբերյալ: Կուսակցությունը Էրդողանին եւ Աքսուին մեղադրում է իրենց պարտականությունների մեջ թերանալու համար` մի շարք փաստերի, այդ թվում Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի եւ կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորոյի սպանությունների առնչությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանը մերժել էր ներքին գործերի նախարար Աքսուին անվստահություն հայտնելու` աջ-կենտրոնամետ «Հայրենիք» կուսակցության առաջարկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |