Թուրք սահմանապահները 8 սիրիացու են սպանել, այդ թվում` կանանց և երեխաների![]() 21 ապրիլի 2016 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Թուրք սահմանապահները 8 սիրիացու են սպանել, այդ թվում`կանանց և երեխաների, որոնք փորձել են ապօրինաբար հատել սահմանը, հայտնում է The Times-ը: Մարդկանց խումբը գնում էր լեռնային այն երթուղով սահմանի արևմտյան հատվածում, որից սովորաբար օգտվում են մաքսանենգները: Թուրք սահմանապահները թիրախավորված կրակ են բացել` 8 մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին: The Times-ը ստացել է բջջային հեռախոսով արված կադրերը, որտեղ երևում է երկու ոտքից վիրավոր փոքր որդուն տանող մարդը` նա հետ է գնում նեղ լեռնային արահետով բուժօգնություն ստանալու հույսով: Սա նման առաջին դեպքը չէ թուրք-սիրիական սահմանին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փախչում են Սիրիայի պատերազմից: Վերջին 4 ամսում 16 մարդ է սպանվել, այդ թվում 3 երեխա: Ճգնաժամը Սիրիայում լայնածավալ միգրացիայի պատճառ դարձավ: Ապաստան գտնելու ակնկալիքով սիրիացիները Թուրքիայի տարածքով ձգտում են Եվրոպա հասնել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |