Ըմբիշ Մանուկյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել![]() 22 ապրիլի 2016 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երկրորդ մրցաշարը: Ապրիլի 22-ին մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: 59 կգ քաշային Ռոման Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 4:7 հաշվով պարտվել է իրանցի Համիդ Սուրյանին և լքել պայքարը: 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 0:7 հաշվով պարտվել է հունգարացի Պետեր Բաչիին: Վերջինս հասել է եզրափակիչ, ինչը հնարավորություն է տվել Ջուլֆալակյանին շարունակելու գոտեմարտերը երրորդ տեղի և ուղեգրի համար: Հայ ըմբիշը վստահ հաղթանակներ է տարել սփոփիչ գոտեմարտերում և բրոնզե մեդալի համար կպայքարի ռումինացի մարզիկի հետ: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է հույն ըմբիշին, այնուհետև 6:4 հաշվով առավելության հասել Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել է ավստրիացի մարզիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցել է Գերմանիան ներկայացնող Ռամսին Ազիզսիի հետ: Լարված և դժվարին գոտեմարտում հայ ըմբիշը 12:4 հաշվով հաղթել է և մտել եզրափակիչ: 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց հնդիկ մրցակիցն, այնուհետև պարտվեց Բելառուսը ներկայացնող Յոսեբ Չուգոշվիլիին: Ավելի վաղ հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից, որտեղ Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշար էր անցկացվել: Ուղեգիրը նվաճել էր 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը: Իսկ հայ բռնցքամարտիկները ապրիլին Թուրքիայում օլիմպիական 4 ուղեգիր են նվաճել: Կարդացեք նաև. Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |