Euro Ombudsman-ը հրապարակել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը![]() 22 ապրիլի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական Euro Ombudsman պարբերականն իր հերթական համարում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ ԼՂՀ խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին միջանկյալ զեկույցը: «Զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները»,- մեջբերելով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը շեշտում է, որ ադրբեջանական իշխանություններն իրենց վարած ապօրինի քաղաքականությամբ խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջերը, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը սերտ համագործակցում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ պարբերականն էլ տարածվում աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ հետսովետական հանրապետություններում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հրապարկվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ անգլերեն լեզվով կազմված միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին: Զեկույցում մասնավորապես ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային և բիրտ խախտումներով. մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումներ, քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |