Ցեղասպանությունը ժխտող թուրքերը թիրախավորել են Լոս Անջելեսի հայկական թաղամասը![]() 23 ապրիլի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Ամերիկայի հայկական խորհրդին (ԱՀԽ) իրազեկել են, որ թուրք ժխտողականները թիրախավորել են Լոս Անջելեսի «Փոքր Հայաստան» թաղամասը: Թուրք ժխտողականներն ամբողջ թաղամասով մեկ պաստառներ են փակցրել «Fact Check Armenia» ընկերակցության մասին, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան Թուրքիայում` անտեսելով պատմական փաստերը: ԱՀԽ անդամներից մեկը փորձել է հեռացնել պաստառները, որոնք փակցվել էին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյալի շրջանային բաժանմունքում, և հանդիպել է 3 անհայտ անձանց դիմադրությանը, որոնք պնդում էին, թե իբր համագործակցում են ՀՀ կառավարության հետ երկու երկրների միջև այս պաստառների միջոցով խաղաղության հաստատման նպատակով: Սակայն, 2 տղամարդն ու կինը այդպես էլ չեն կարողացել պատասխանել հայերի և Հայաստանի մասին հասարակ հարցերին, ինչպես նաև ոչ մի կոնկրետ տեղեկություն չեն հայտնել: «Փոքր Հայաստան» թաղամասի պաշտոնյաներն իրազեկվել են կատարվածի մասին և դատապարտել են նման գործողություններն` ուղղված Ցեղասպանության ժխտմանը: «Վիրավորական է Ցեղասպանության ժխտողական քարոզչություն տեսնել այն նույն փողոցներին, որտեղ այս օրերին տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեն` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Քանի դեռ մենք բացահայտ բարձրաձայնում ենք ճշմարտությունը, Թուրքիայի և նրա դաշնակիցների ժխտողական քարոզարշավը հաջողության չի հասնի»,-ասել է կոնգրեսական Շիֆը: Նա նշել է ճշմարտությունը ժխտող պաստառների փակցման անհեթեթությունը, քանի որ այդ շրջանում և ամբողջ Կալիֆորնիայում Ցեղասպանությունը ժխտող մարդիկ տեղ չունեն: Լոս Անջելեսի վեհաժողովի և խորհրդի անդամ Միչ Օ’Ֆարելը նույնպես դատապարտել է Թուրքիայի ժխտողականությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |