Բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրություն՝ ՀՀ-ում. $20 մլն-ի ներդրում կարվի![]() 23 ապրիլի 2016 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին այցելել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» հոլդինգ՝ ներկա գտնվել հոլդինգի կողմից Հայաստանում շահագործման հանձնվող նոր արտադրական հզորությունների գործարկմանը՝ բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրությանը: Հանրապետության նախագահին այստեղ ներկայացրել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ակնկալվող արդյունքները, ՀԷՑ-ի 2016-20թթ. զարգացման ծրագիրը, որի կարևոր ուղղություններից են էլեկտրական ցանցերի վերակառուցումը և սարքավորումների փոխարինումը, կառավարման ավտոմատացված համակարգի և կառավարման միջազգային չափանիշների ներդրումը: Սարգսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի, ընկերության ղեկավարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի մասնակցությամբ տեղում խորհրդակցություն է անցկացրել ներկայացված ծրագրի և դրանով նախատեսված նոր արտադրության զարգացման հարցերի վերաբերյալ: Ժամանակակից արտոնագրված էլեկտրասարքավորումներ արտադրող ձեռնարկությունների գործարկմամբ, ըստ պատասխանատուների, մեկնարկում է ՀԷՑ-ի հակաճգնաժամային ծրագրի առաջին փուլը, որի նպատակն է բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսա-տնտեսական գործունեության վերահսկողության ամրապնդումը: Նախագծի ներդրումների ընդհանուր արժեքը $20 մլն է: Ծրագրի համաձայն, առաջիկայում կստեղծվի 500 նոր աշխատատեղ: Երկու ձեռնարկության շահագործմամբ սկիզբ է դրվում էլեկտրաէներգիայի հաշվիչների արտադրությանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգերի համար արկղերի արտադրությանը: Վերջինս ոլորտում առաջատար ռուսական «Համակարգեր և տեխնոլոգիաներ» ընկերությունների խմբի հետ համատեղ նախագիծ է: Նոր ինովացիոն սարքավորումները, մասնագետների հավաստմամբ, ոչ միայն թույլ են տալիս կառավարել էլեկտրաէներգիայի սպառումը, այլ նաև ապահովել տեղեկատվության հավաքագրման ավտոմատացումը, էապես բարձրացնել էլեկտրաէներգիայի սպառման չափումների ճշգրտությունը և հնարավորինս բացառել տեխնիկական անկատարության պատճառով առաջացած էլեկտրաէներգիայի գողության ու կորուստների հնարավորությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |