ԱԳ նախարար. Լավրովը Երևանում ԼՂ կարգավորման վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել![]() 24 ապրիլի 2016 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան կարգավորման կամ բանակցային գործընթացի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել Երևանում: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ծիծեռնակաբերդում: «Շինծու ինչ-որ հարցեր, ինչ-որ բաներ տարածել պետք չէ: Ասեկոսեների հիման վրա եզրակացություններ անելու իմաստ էլ չկա: Լավրովը հայտարարեց, որ այսօր ջանքերը պետք է ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, այլ միջոցների հայթայթմանը, որ կայունություն ստեղծվի, որպեսզի ապահովվի անվտանգությունը տարածաշրջանում, հնարավոր լինի ավելի հարմար նպաստավոր պայմաններում բանակցությունները շարունակել: Լավրովը առաջարկների փաթեթ չի բերել»,– շեշտել է ՀՀ արտգործնախարարը, հայտնում է Tert.am-ը: Նա նշել է, որ այցի շրջանակում չի քննարկվել նաև փոխզիջումների հարցը. «Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը, այդպիսի բան չի քննարկվել Լավրովի այցելության ժամանակ, իսկ ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին հինգ հայտարարության մեջ, նախագահների մակարդակով՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի հայտնի հայտարարությունները, որոնց հիման վրա, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կարող է շարունակել բանակցությունները, գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը անտեսում է: Սա է իրականությունը։ Դա է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է փորձի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ: Կարգավորումն այն է, ինչ հայտարարվել էր բազմիցս Հայաստանի նախագահի կողմից»: Ըստ նրա, Հայաստանը պատրաստ էր բանակցությունների, սակայն Ադրբեջանն անտեսում էր: «Եթե այդ առաջարկները ձեռնատու լինեին Ադրբեջանին, բանակցային գործընթացը փակուղի չէր մտնի և նման գործողություններ չէին լինի, Բաքուն որոշեց հարցը լուծել ռազմական ճանապարհով, սակայն այստեղ էլ պարտվեց»,-ասել է Նալբանդյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Նա նշել է, որ Ադրբեջանը ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա: Նախարարը նշել է, որ լայնածավալ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը մեծ վնաս հասցրեց բանակցային գործընթացին: ԱԳ նախարարը հավելել է, որ համանախագահների և միջազգային հանրության հետ համատեղ հարկավոր է առավելագույն ջանքերը գործադրել, այդ վնասը հաղթահարելու համար: «Դա շատ դժվար կլինի, քանի որ կան զոհեր: Միջազգային հանրությունը փորձում է կարգի հրավիրել Ադրբեջանին և կառուցողական հուն վերադարձնել, շարունակելու համար բանակցությունները, որոնք այլընտրանք չունեն»,-ասել է Նալբանդյանը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Ընթերցեք նաև. Սերժ Սարգսյան. Հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |