ԱԳ փոխնախարար. Ի՞նչ բանակցություններ կարող են տարվել, երբ կրակում են24 ապրիլի 2016 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Սեղանին այս պահին դրված են այն խնդիրները, որոնք վերաբերում են 1994 և 1995 թվականներին կնքված զինադադարի ռեժիմի ամրապնդմանը: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով լրագրողների հարցին տարածքները հանձնելու հավանականության մասին լուրերին, հայտնում է Tert.am-ը: «Խոսքը վերաբերում է 2011 թվականին ԵԱՀԿ կողմից արված առաջարկություններին, այն է՝ դիպուկահարների հետ քաշումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, եթե անհրաժեշտ է, նաև սարքավորումների տեղադրումը: Մի խոսքով, շատ պարզ է: Երբ որ կրակում են՝ ի՞նչ բանակցությունների, ի՞նչ փաստաթղթերի մասին կարող է խոսք լինել»,- ասել է փոխարտգործնախարարը: Անդրադառնալով դիտարկմանը, թե կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը վերջին օրերին անընդհատ խախտվում է՝ փոխարտգործնախարարը մանրամասնել է, որ կան երկու տիպի խախտումներ՝ խախտումներ, որոնք անընդունելի են, բայց վերջին շրջանում, կարծես, ավանդույթ են դարձել, և ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը եղավ ապրիլի 2-5-ը: «Ես պետք է հիշեցնեմ, որ 1994 թվականին կնքված զինադադարի վերաբերյալ համաձայնագրում գրված է, որ կողմերը եկան համաձայնության ոչ միայն կրակի դադարեցման հարցի վերաբերյալ, այլ վերջ տալու ռազմական գործողություններին: Ամեն դեպքում ո՛չ կրակի դադարեցման վերաբերյալ խախտումներն են ընդունելի, ո՛չ էլ ռազմական գործողությունների վերսկսումը»,- շեշտել է նա: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է: «Բնական է, որ այդ հարցում հայությունը՝ որպես ամենադաժան ցեղասպանությունը տեսած ազգ, պետք է լինի առաջին շարքերում»,-ասել է ՀՀ փոխարտգործնախարարը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. Լավրովը Երևանում ԼՂ կարգավորման վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |