«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրն է Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից 24 ապրիլի 2016 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը: Առաջին մրցանակին է արժանացել Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից: Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում և դրանից հետո փրկել, բուժել, օգնել և ոտքի է կանգնեցրել հազարավոր երեխաների: Նրա հիմնած Խաղաղության Տուն (Maison Shalom) կոչվող կազմակերպությունը օգնում է Բուրունդիի բոլոր էթնիկ խմբերի երեխաներին։ Իր առաքելությունն սկսելու պահից, նա օգնել է ավելի քան 30.000 որբ և կարիքավոր երեխաների։ Բարանկիցեն արժնացավ $100 հազար պարգևի, ինչպես նաև` իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին $1 մլն դրամաշնորհի ներկայացնելու իրավունք: Նա ներկայացրեց դրամաշնորհի Fondation du Grand-Duc et de la Grande-Duchesse, Fondation Jean-Francois Peterbroeckas և Fondation Bridderlech Deelen կազմակերպությունները: Մյուս երեք հավակնորդից յուրաքանչյուրը ստացել է $25.000-ի դրամաշնորհ տրամադրելու իրավունք: Բարանկիցեն ստացել է մրցանակն աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի ձեռքերից: Մրցանակաբաշխությունը վարել են Washington Post խմբագիր Դևիդ Իգնեյշիուսն ու օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգև եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։ Կարդացեք նաև. «Ավրորա» մրցանակաբաշխությունը. Հայկական արմատներով գլոբալ մրցանակի նպատակն ու տեսլականը Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |