Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող երթեր՝ Վարշավայում և Բրյուսելում![]() 25 ապրիլի 2016 - 10:57 AMT PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլի 24-ին Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնը կրկին հայաշատ էր: Տարբեր քաղաքներից Վարշավա էին ժամանել բազմաթիվ հայեր ու լեհեր, ինչպես նաև մի քանի քուրդ երիտասարդներ՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Նույն օրը Վարշավայի Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման եկեղեցում Հայ Առաքելական Սբ. եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից մատուցվել է Սուրբ պատարագ: Այնուհետև ներկաները շարժվել են Վարշավայի 1944 թ. Ազատագրման հրապարակ, որտեղից էլ սկսվել է բողոքի երթը, որը կազմակերպվել էր Լեհաստանում Հայ առաքելական Սբ. եկեղեցու և Հայկական երիտասարդական միության համատեղ ջանքերով, հայտնում է «Ա1+»-ը: Երթն, ավարտվել է Նիկոլայ Կոպերնիկոսի արձանի մոտ, որտեղ լեհերեն և հայերեն ելույթներով հանդես եկան Լեհաստանի հայկական երիտասարդական միության նախագահ Բաբկեն Խանզադյանը և փոխնախագահ Հովհաննես Գևորգյանը՝ դատապարտելով Թուրքիայի քաղաքականության համար և համախմբումի կոչ ուղղելով համայն հայ ժողովրդին: Խոսել է նաև Լեհաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Հասմիկ Դաշտոյանը: Այնուհետև ներկաները շարժվել են Վարշավայի հայկական պուրակ, որտեղ տեղադրված խաչքարի առջև հայր Տաճատի ձեռամբ հնչեցվել է աղոթք: Ելույթի ավարտին տեղի է ունեցել մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն: Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ բողոքի երք է տեղի ունեցել նաև Բրյուսելում: Հաղաքվել է մոտ 1000 ցուցարար, որոնք հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և միջազգային հանրությանն ուղղված կոչերով երթեր և բողոքի ցույցեր են անցել, մասնավորապես, Ստեփանակերտում, Թբիլիսիում, Ախալքալաքում, Ախալցխայում, Մոսկվայում, Վաշինգտոնում և Գլենդելում, Լոս Անջելեսում, Ստամբուլում, Թեհրանում, Ամստերդամում, Լիբանանում, Երուսաղեմում: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցվում Վատիկանի Սբ Պետրոս տաճարում: Կարդացեք նաև՝ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրն է Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից (Ֆոտոշարք) ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |