![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Լոս Անջելեսում 60.000 մարդ է մասնակցել Թուրքիայի հյուպատոսության մոտ ցույցին![]() ![]() PanARMENIAN.Net - Տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանի դրոշներով և պաստառներով ապրիլի 24-ին հավաքվել էին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արդարության կոչով մանուշակագույն և սև շապիկներ կրող ցուցարարները հատուցում էին պահանջում: Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով ցույցին մասնակցել է մոտ 60.000 ցուցարար: Նրանք վանկարկում էին. «Ձեռքերդ հեռու մեր հողից», «Արևելյան Թուրքիան դա Արևմտյան Հայաստանն է»: «Այսօր մենք բոլորս հայ ենք: Մեզ այստեղ համախմբել է արդարության պահանջը»,-ասել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը` դիմելով ցուցարարներին: Ցույցին մասնակցել են տարբեր տարիքի մարդիկ, շատերը եկել էին երեխաների հետ, որպեսզի նրանք քաջատեղյակ լինեն հայ ժողովրդի պատմությանը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի նախագահ Նորա Հովսեփյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը կշարունակի համախմբվել ամեն տարի, քանի դեռ Թուրքիան և ԱՄՆ-ն չեն ճանաչել 1915 թ. Ցեղասպանությունը, որի արդյունքում 1,5 մլն մարդ է զոհվել: Հարավային Կալիֆորնիայի հայկական համայնքն ամենամեծն է Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես հայտնում է LA Times-ը, Լոս Անջելեսում ավելի քան 200 000 հայ է ապրում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |