ԱՄՆ դեմոկրատների առաջնորդ. Հանուն ապագա սերունդների պարտավոր ենք առերեսվել պատմությանը![]() 25 ապրիլի 2016 - 14:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ է հանդես եկել: «Ավելի քան մեկ դար առաջ 1,5 մլն անմեղ հայ բնաջնջվեց` երեխաներ, կանայք, տղամարդիկ, որոնք Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից ենթարկվեցին համակարգված կոտորածի և ցեղասպանության: Այսօր մենք հիշում ենք անմարդկային, դաժան էթնիկ զտումների շրջանը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին` ճանաչելով անցյալը»,-ասել է Փելոսին: «Մենք չպետք է մոռացության մատնենք այդ ոճրագործությունը, որը մարդկային կյանքեր է ոչնչացրել, համայնքներ արմատախիլ արել և մի ամբողջ մշակույթ ոչնչացրել: Հաճախ պատմության ողբերգական հանցագործություններն անտեսվում են, նսեմացվում կամ ժխտվում: Մենք պարտավոր ենք հանուն ապագա սերունդների առերեսվել պատմությանը, ինչը կօգնի առավել հուսալի ապագա ստեղծել»,-ասել է նա: «Հիշատակի այս օրը մենք պետք է ճանաչենք ճշմարտությունը: Մեր բարոյական պարտքն է ամեն օր յուրաքանչյուր հասարակության մեջ դեմ արտահայտվել մոլեռանդությանը, այլատյացությանն ու ատելությանը, որոնք հաճախ հիմք են դառնում բռնության համար»,-ասել է Փելոսին: Հազարավոր մարդիկ ապրիլի 24-ին հավաքվել էին Նյու Յորքի Թայմս սքուերում` հարգելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Շատերը կրում էին Հայաստանի դրոշներ` կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանի դրոշներով և պաստառներով ապրիլի 24-ին հավաքվել էին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արդարության կոչով մանուշակագույն և սև շապիկներ կրող ցուցարարները հատուցում էին պահանջում: Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով ցույցին մասնակցել է մոտ 60.000 ցուցարար: Նրանք վանկարկում էին. «Ձեռքերդ հեռու մեր հողից», «Արևելյան Թուրքիան դա Արևմտյան Հայաստանն է»: Ընթերցեք նաև. Լոս Անջելեսում 60.000 մարդ է մասնակցել Թուրքիայի հյուպատոսության մոտ ցույցին Նյու Յորքի կենտրոնում հազարավոր մարդիկ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |