Թուրքիայի հերթական հիստերիան. Շվեդիայում Ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվելու![]() 25 ապրիլի 2016 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատունը դիմել է շվեդական TV4 հեռուստաալիքին` խնդրելով հանել եթերից Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմը, կոչ անելով հեռուստաալիքին «վերանայել» որոշումը, քանի որ ֆիլմը «չի համապատասխանում անաչառության սկզբունքին»: «Seyfo 1915 ` Ասորիների ցեղասպանություն» փաստագրական ֆիլմի ցուցադրությունից առաջ TV4-ը հայտնեց թուրքական դեսպանատան մամուլի ծառայության աշխատակից Արիֆ Գյուլենից ստացած նամակի մասին, որտեղ նա դեմ էր արտահայտվում ֆիլմում «ցեղասպանության» եզրույթին, որն օգտագործվում է 1,5 մլն հայերի սպանությունը թուրքերի կողմից նկարագրելու համար: Նամակում, որը հետագայում հրապարակվեց TV4-ի պաշտոնական կայքում, հեռուստաալիքին խնդրում են «վերանայել ֆիլմի ցուցադրության վերաբերյալ որոշումը` հավասարակշռված մոտեցում ցուցաբերելով», ինչպես նաև զգուշացնում են, որ «միայն իրավասու միջազգային տրիբունալը կարող է որոշել արդյոք կոնկրետ իրադարձությունը ցեղասպանություն է», հայտնում է RT-ն: Այդ նամակը կտրուկ արձագանքի արժանացավ հեռուստաալիքի կողմից, որը դատապարտեց ալիքի վրա ճնշում գործադրելու թուրք դիվանագետի փորձը և խոստացավ, որ ֆիլմը ցուցադրվելու է: «Մենք երբեք չենք կարողանա դա ընդունել: Մենք կբողոքենք մեր հանդեպ ցանկացած ճնշում գործադրելու փորձի դեմ», ասել է ծրագրի տնօրեն Վիվեկա Հանսոնը ընկերության կայքում տեղադրված գրավոր հայտարարության մեջ: Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր և Ձախերի կուսակցության նախագահ Յունաս Շյոսթեդը կոչ է արել Շվեդիայի կառավարությանը հակահարված տալ ԶԼՄ-ների վրա Թուրքիայի հարձակումներին: «Անթույլատրելի է, որ Թուրքիան փորձի լռեցնել Շվեդիայի ԶԼՄ-ները: Կառավարությունը պետք է կոշտ դիրքորոշում որդեգրի նման գործողությունների հարցում»,-ասել է պատգամավորը` հավելելով, որ Ստոկհոլմը պետք է հետ կանչի Թուրքիայում իր դեսպանին, «հասկացնելու համար, որ այն, ինչ թույլատրելի է ԶԼՄ-ների հարցում Թուրքիայում, անթույլատրելի է Շվեդիայում»: Ապրիլի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ցույցի ժամանակ Շվեդ-թուրքական ընկերակցության փոխնախագահը Բարբարոս Լեյլանին հայտարարել է. «Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի, մա՛հ հայ շներին, մա՛հ, մա՛հ»: Ավելի ուշ ընկերակցության կայքում նա ներողություն է խնդրել` ասելով, թե իրեն սխալ են հասկացել: Էթնիկ ատելություն հրահրելու մեղադրանքով՝ շվեդական իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ոստիկանություն: Ավելի ուշ շվեդ-թուրքական ընկերակցության փոխնախագահը հրաժարական է տվեց՝ հայերի հասցեին արած վիրավորական արտահայտության համար: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |