Երեւանին եւ Բաքվին ԱՄՆ-ի կողմից հատկացվող միջոցները չեն կարող օգտագործվել ռազմական նախագծերի համար20 փետրվարի 2007 - 13:17 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ Սպիտակ տան վարչակազմը զուտ Լեռնային Ղարաբաղի համար բյուջե չի ներկայացրել Կոնգրեսին: Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսական օգնությունը ցուցաբերվել է հենց Կոնգրեսի կայացրած որոշման հիման վրա»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակական կապերի վարչության ղեկավար Ջոնաթան Հենիկը: Նրա խոսքերով, կախված այն բանից, թե ինչ փոփոխություններ կկատարեն կոնգրեսականները, վարչակազմը կարող է հատկացնել այդ օգնությունը միայն հումանիտար ոլորտի համար: Նա նաեւ ընդգծել է, որ ԶԼՆ-ներում հրապարակված տեղեկություններն Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք օգնության չափերի մասին ներկայացված է ընդհանուր ծրագրի համատեքստից դուրս: «Երաշխիք չկա, որ Սպիտակ տան ներկայացված բյուջեն փոփոխություններ չի կրի ԱՄՆ Կոնգրեսում: Հատկացվող միջոցները չեն կարող օգտագործվել ռազմական նախագծերի համար եւ Կոնգրեսն իրավունք ունի փոփոխություններ կատարել, սակայն ներկայացված օգնության բյուջեն արտացոլում է Սպիտակ Տան մտադրությունները»,-ասել է դիվանագետը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |