Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում![]() 25 ապրիլի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից անմիջապես հետո իրավիճակը մեղմելու նպատակով Իրանը կապ է պահպանել ու հանդիպումներ է կազմակերպել երկու կողմերի հետ` հորդորելով հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Ջաբիրի Անսարին: «Մենք միշտ ասել ենք, որ տարածաշրջանում առկա դիմակայությունը կարող է անկայունության նոր օջախներ առաջացնել: Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի մոտ ապագայում»,-ասել է նա, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ըստ Անսարիի, Իրանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Եթե հակամարտության կողմերը ցանկանան, մենք պատրաստ ենք միջնորդության: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում հակամարտությունը պետք է հանգուցալուծվի միջազգային կազմակերպությունների և ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |