ԱՄՆ-ում կազմվել է Իրանում հարվածների ենթակա նպատակակետերի ցուցակը

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել ԱՄՆ ռազմական գործողությունների որոշ մանրամասներ այն դեպքում, եթե իրանական միջուկային ծրագրի շուրջ առճակատումն անցնի ռազմական գործողությունների փուլ: Անվտանգության հարցերով BBC-ի տեսաբան Ֆրենկ Գարդները, հղում անելով դիվանագիտական շրջանների աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ ծրագրերն այդ դեպքի համար շատ ավելի հեռուն են գնում, քան մի քանի հայտնի եւ պոտենցիալ միջուկային օբյեկտների ռմբակոծությունը: Նրա խոսքերով, ամերիկացի «շտաբիստներն» արդեն նշել են այլ հնարավոր նպատակակետերը` այդ թվում իրանական ռազմաօդային եւ ռազմածովային կայանները, ՀՕՊ-ի օբյեկտները, հրթիռային գործարանները եւ հրամանատարական կետերը: Նույն ցուցակում, որ մշակվել է Ֆլորիդայում Կենտրոնական հրամանատարության կողմից, ընգրակված են ուրանի հարստացման գործարանները Նաթանզում եւ Իսֆահանում, ինչպես նաեւ օբյեկտներ Արակում եւ Բուշերում:



Իր հերթին Վաշինգտոնը հայտարարում է, որ չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա, եւ նախկինի պես, փորձում է դիվանագիտական միջոցներով համոզել Թեհրանին լուծել հարցը բանակցությունների միջոցով: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանի միջուկային ծրագիրն ուղղված է միջուկային զենքի մշակմանը: Իրանը հերքում է այդ մեղադրանքները: Միաժամանակ ԱՄՆ պաշտոնյաները մեղադրում են Իրանին Իրաքի շիա գրոհայիններին զենքով եւ զինամթերքով մատակարարելում: Սակայն, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խոսքերով, Վաշինգտոնի մեղադրանքներն ոչ այլ ինչ են, քան Իրաքում սեփական անհաջողությունները սքողելու միջոց:



Մինչդեռ, անցյալ շաբաթ ազդեցիկ կոնգրեսական-դեմոկրատները զգուշացնում էին Բուշին, որ նա չունի անհրաժշետ լիազորություններ Իրանին պատերազմ հայտարարելու համար: Ճիշտ է, ինքը Բուշն ասել է Իրանի հետ վեճը բանակցությունների միջոցով կարգավորելու մտադրության մասին, որից հետո ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է. «Ես կհիշեմ նրա խոսքերը»: Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է «հստակ հասկացնի, որ ոչ այս նախագահը, ոչ ԱՄՆ ցանկացած այլ նախագահ լիազորություններ չունի Իրանի վրա հարձակվելու համար», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---