Հարավային Կովկասի երկրների սերտ համագործակցությունը կբարձրացնի նրանց գրավչությունը ԵՄ-ի համար20 փետրվարի 2007 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Բաքու կատարած այցի շրջանակներում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հանդիպել է ղարաբաղյան հարցի կարգավորման գծով Հասարակական Խորհրդի եւ Եվրաինտեգրման կոմիտեի անդամների հետ: Հանդիպմանը կքննարկվեն Ադրբեջանի ինտեգրման հարցերը Եվրոպային, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Պիտեր Սեմնեբին նշեց, որ թեեւ Եվրամիությունը ներգրավված չէ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող բանակցային գործընթացում, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրում, որը ստորագրվել է Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ, ասվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների մասին: «Հարավային Կովկասի երկրների սերտ համագործակցությունը կբարձրացնի նրանց գրավչությունը ԵՄ-ի համար»,-նշել է Սեմնեբին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանում Եվրահանձնաժողովի հատուկ դեսպանորդ Ալան Վադդամսը, հաղորդում է Day.az-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |