Հայ պատմաբանն ընդունել է թուրք գործընկերոջ առաջարկը` համատեղ աշխատանքի վերաբերյալ21 փետրվարի 2007 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ հայ պատմաբանն ընդունել է Հայոց ցեղասպանության համատեղ ուսումնասիրման մասին թուրքական առաջարկությունը: Ինչպես գրում է թուրքական Sahab թերթը, հայկական սփյուռքի հայտնի պատմաբաններից մեկը` «Կապույտ գրքի» խմբագիր Արա Սարաֆյանը, ընդունել է Թուրքիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յուսուֆ Խալաչողլու առաջակը` համատեղ հետազոտության վերաբերյալ:Նշենք, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կախված է ոչ թե պատմաբաններից, այլ կառավարություններից: Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսությանը` առանց նախապայմանների: Հիշեցնենք, որ անգլիացի պատմաբաններ լորդ Բրայսի եւ Արնոլդ Թոյնբիի «Կապույտ գիրքը» (հրատարակության պաշտոնական անվանումը` «Վերաբերմունքը հայերի նկատմամբ Օսմանյան Կայսրությունում 1915-1916 թվականներին») հանդիսանում է Հայոց ցեղասպանության մասին ամենակարեւոր վկայությունների մեկը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |