Գործադիրի առաջարկը՝ 1 տարով հետաձգել պարտադիր կուտակայինի վճարման ժամկետը![]() 28 ապրիլի 2016 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարության ապրիլի 28-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է հետաձգել կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով՝ տեղափոխելով այն 2018-ի հուլիսի 1-ը: Նրա խոսքով, առաջարկն արվում է՝ խորհրդակցելով Հանրապետության նախագահի հետ և կարևորելով կենսաթոշակային բարեփոխումների սահուն և անխափան ընթացքը: Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ պատրաստել համապատասխան օրինագիծ և ներկայացնել կառավարության հաջորդ նիստին: 2014-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ ![]() Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |